Վանաձոր քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 74PP774 (վարորդ՝ Գ. Օ. ծնվ. 1990թ.) և «ՎԱԶ 21 011» մակնիշի 34OT355 (վարորդ՝ Ա. Խ. ծնվ.1988թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Օ.-ին (ծնվ.1971 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Տեսանյութեր

Լրահոս