Բաժիններ՝

Քլինթոնը Թրամփին գերազանցում է 5 տոկոսով

ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային երկրորդ բանավեճից հետո հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 5 տոկոսով: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոստի»-­ն, այդ մասին են վկայում Politico/Morning Consult poll­-ի հարցման արդյունքները:

ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստատեսային երկրորդ բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին:

Ինչպես տեղեկացնում է Hill թերթը, հրապարակելով արդյունքները, ներկա դրությամբ ԱՄՆ նախկին պետքարտուղարին սատարում են ընտրողների 42 տոկոսը, այն դեպքում, երբ Թրամփին սատարում է 37 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս