Բաժիններ՝

«Daily Mail»­-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 73-­րդ տեղը 100 լավագույնների շարքում

Ամեն տարի Բրիտանական «Daily Mail» թերթը ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը: «Արմենպրես»-­ի փոխացմամբ՝ պարբերականը ներկայացրել է այս տարվա ցուցակի 60-­ից 80­-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին, որոնց թվում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն ըստ պարբերականի կազմած ցուցակի 73-­րդ տեղում է:

«Մխիթարյանը երեք մրցաշրջան անցկացրեց «Բորուսիայում»՝ դառնալով ավելի ու ավելի լավը: Եվ խնդիրն այն էր, որ ինչ­որ մեկն անպայման կհայտնվի, որ կվճարի ավելի մեծ գումար ու կգնի նրան: Այդ ինչ­որ մեկը «Յունայթեդն» էր, և Ժոզե Մոուրինյոն պետք է աղոթի, որպեսզի հայ ֆուտբոլիստը մոտենա նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ցուցանիշին՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում»,­- մեկնաբանել է DailyMail­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս