![](/banners/BeFunky-design.jpg)
«Յուվենթուսը» ստորագրել է պայմանագիր 10-ամյա պաղեստինցու հետ, ով հնարքներ է անում՝ ինչպես Մեսսին, և գոլեր է խփում՝ ինչպես Զլատանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1947042-40936325-2560-1440.jpg)
Ռաշեդ ալ Խաջավին շատ լավն է իր տարիքի համար:
Ռաշեդ ալ Խաջավին ծնվել է Նորվեգիայում, պաղեստինյան ընտանիքում: Նա հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսագրությունների շնորհիվ, որոնք տպավորել են թուրինյան ակումբի ղեկավարներին:
Ռաշեդն այցելել է ակումբի մարզադաշտ, որից հետո պայմանագիր է կնքել բիանկոներների հետ:
Երկուշաբթի ալ Խաջավին առաջին մարզումն է անցկացրել ակումբի Վինովոյում գտնվող մարզաբազայում:
Սկզբնական շրջանում ալ Խաջավին հանդես կգա «Յուվենթուսի» U-10 թիմում:
https://www.youtube.com/watch?v=UqiCT–1WD0
Պատրաստեց Անի Գաբուզյանը