Բաժիններ՝

Բակո Սահակյանը Քարագլուխ գյուղում մասնակցել է եկեղեցու վերաօծմանը եւ առանձնատների բնակարանամուտի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-­ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ Աստվածածին եկեղեցու վերաօծման եւ մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին: 2_640x420

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցին հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս