3 բաղադրիչ՝ երիկամները, սիրտը և մկանները մաքրելու համար
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքը ներառելով սննդակարգ՝ ձեր օրգանիզմը կազատեք անպետք նյութերից։ Բջջանյութի, վիտամինների և հանքանյութերի պարունակության շնորհիվ օրգանիզմն առավել արդյունավետ կաշխատի։
Բաղադրիչներ
• նեխուրի 3 մեծ ճյուղ
• մաղադանոսի 3 ճյուղ
• 2 կտոր անանաս (կարող եք օգտագործել նաև կանաչ խնձոր, գազար կամ դդում)
• 1 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերով, մինչև ստանաք միասեռ զանգված։ Եթե այն շատ խիտ է ստացվել, մի փոքր ջուր ավելացրեք։ Մի բաժակը խմեք առավոտյան, իսկ երկրորդը՝ երեկոյան։ Լավագույն արդյունքների հասնելու համար խորհուրդ է տրվում ըմպելիքը խմել մեկ շաբաթ։
Անանասն այս ըմպելիքն արդյունավետ է դարձնում բոլոր նրանց համար, ովքեր երիկամների քրոնիկական հիվանդություն ունեն։ Այն մի շարք օգտակար բաղադրիչներ ունի՝ վիտամին B6, վիտամին C և այլն։
Նեխուրը հարուստ է բջջանյութով, որն աղիները մաքուր և առողջ է պահում։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են բորբոքման և թթվայնության դեմ։ Այն օգտագործվում է հոդացավերի բուժման, արյան բարձր ճնշման իջեցման համար։
Մաղադանոսն օգտագործվում է միզուղիների վարակների, երիկամներում քարերի բուժման համար։ Այն պայքարում է օստեոարթրիտի, անեմիայի և արյան բարձր ճնշման դեմ։ Ամեն դեպքում, այն չի կարելի օգտագործել հղի կանանց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը