
«Այդ տեղեկությունը հազարավոր կիլոմետրերով հեռու է իրականությունից». ՎՊ խոսնակ

Past.am-ի հետ զրույցում ՎՊ նախագահի մամլո քարտուղար Արամ Ալավերդյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հաջորդ տարի միանալու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը:
«Ձեր նշած տեղեկությունը, կարելի է ասել, «հազարավոր կիլոմետրերով» հեռու է իրականությունից: Տեղեկությունը հրապարակած լրագրողին խորհուրդ կտամ անպայման կարդալ Նոր սահմանադրությունը, որտեղ պարզ նշված է, որ Հաշվեքննիչ պալատի և´ նախագահը, և´ խորհրդի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ»: