Բաժիններ՝

Վթար «Լիլիթ» ռեստորանի մոտ. տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևանի փողոցում` «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Բ.) և «Lada Priora» մակնիշի 35 CN 449 (վարորդ` 1993 թ. ծնված Վ. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս