Արման Թաթոյանը Վիեննայում մասնակցում է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 12-14-ը գտնվելու է Վիեննայում: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի եւ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարները Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31