Բաժիններ՝

«Ռուսաստանին և Պուտինին՝ անսպասելի նվեր Ամերիկայից». The New York Times

Դոնալդ Թրամփի հաղթանակն անսպասելի բոնուս դարձավ Կրեմլի համար, որն օգտվեց Միացյալ Նահանգների երկարատև և տանջալից նախընտրական քարոզարշավից, որպեսզի ապացուցի ապատեղեկատվության ավերիչ գործողությունների իր թափը և կասկածի ստվեր գցի ողջ արևմտյան ժողովրդավարական գործընթացի վրա, գրում է հոդվածագիր Նիլ Մակֆարկուարը The New York Times-ում։

«Որոշ առումով՝ արդյունքը պակաս կարևոր չէր նախագահ Վլադիմիր Պուտինի համար, քան այն փաստը, որ Մոսկվան կարողացել է օգտագործել այդ քարոզարշավը՝ որպես վկայություն այն բանի, թե Արևմուտքը քաոսային վիճակում է»,- գրում է հոդվածագիրը։

«Պուտինը սառը շնորհավորել էր Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, թե նրանք կարող են միասին աշխատել «կառուցողական երկխոսության» մթնոլորտում, որպեսզի ապահովեն միջազգային ճգնաժամերից դուրս գալը, այդ թվում՝ լուծեն անվտանգության խնդիրներ, համաձայն Կրեմլի պաշտոնական կայքի»,- ասվում է հոդվածում։

Պուտինը կրկնում էր մանտրան, որը մնացել էր անցյալի գերկայսրությունից, թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի վրա ընկած է առանձնահատուկ պատասխանատվություն՝ «աշխարհում ապահովել կայունությունն ու անվտանգությունը»։

«Եվ այնուամենայնիվ, չէր կարելի չնկատել այն ոգևորությունը, որով Կրեմլում ընկալեցին Թրամփի հաղթանակը։ Այն, որ նա փորձառու չէ արտաքին քաղաքականության հարցերում, հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ն, ակնհայտ հիանում է ՌԴ առաջնորդով, ամենայն հավանականությամբ, ընդունել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, այդ ամենը, թվում է, թե ձեռնտու է Կրեմլին»,- պնդում է լրագրողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս