ՊԵԿ-ը հրաժարվեց Դիլիջանի ուսումնական կենտրոնից

Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս մասին կառավարության որոշման նախագիծն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրան հարցեր չտրվեցին, և պարզ չեղավ, թե կենտրոնի հետագա ճակատագիրն ինչ է լինելու, արդյոք այն մասնավորեցվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ եթե մասնավորեցվելու է, արդյոք արդեն կա՞ գնորդ:

Որոշման նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս  աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը`  նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը`  հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930