
Արամյանցի առանձնատունը՝ հուշարձանների ցանկում

Վարչապետն այսօր արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին, որոնք դիմել էին իրեն՝ ահազանգելով ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի մասին:
«Առանձնատունն ընդգրկվել է Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:
«Շինությունը իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի տեղ եւ կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: