
Վարչապետը փոփոխեց կառավարության օրակարգը

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տասնյակից ավելի հարցեր դուրս հանեց օրակարգից:
Ըստ նրա` նախարարություններն ու գերատեսչությունները դեռևս ամբողջությամբ չեն ներկայացրել առաջարկությունները, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու ու որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան:
«Տեխնիկական բնույթի և հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը առաջարկում են տարբերակել որպես կառավարության նիստին չքննարկվող»,- ասաց Կ. Կարապետյանը: