
Բազմաբնակարան շենքերի հարևանությամբ գործող գիշերային՝ «ստրիպտիզ» ակումբները և զվարճանքի այլ օբյեկտները կտեղափոխվեն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց համագործակցել համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: Կ.Կարապետյանը մանրամասնեց, որ խոսքը «ստրիպտիզ» ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որովհետև շատ բողոքներ կան` և՛ բարոյական կերպարի, և՛ անհանգստություն պատճառելու մասին: