Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժի երկու կործանիչներ են բախվել Կալիֆոռնիայի երկնքում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի F/A-18 Hornet երկու կործանիչներ են բախվել ուսումնավարժական թռիչքի ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը: Միջադեպը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել  Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի ծովափի շրջանում:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ռազական ինքնաթիռներից մեկի օդաչուն վայրէջք է կատարել ռազմածովային բազայի տարածքում, մյուսին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Որոնողափրկարարական ծառայության խումբը նրան հայտնաբերել է աղետի ազդանշանն ստանալուց մեկ ժամ անց:

Երկու օդաչուներին էլ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են՝ կայուն: Չինվորականների կյանքին վտանգ չի սպառնում:

Միջադեպի պատճառները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930