Բաժիններ՝

«ԱՄՆ նախագահը ցար և Աստված չէ, նա աշխատում է թիմի հետ, որի հետևում կանգնած կլինեն հանրապետական Կոնգրեսն ու Սենատը». Անդրեյ Մովչան

«Կարնեգի» մոսկովյան կենտրոնի «Տնտեսական քաղաքականություն» ծրագրի տնօրեն Անդրեյ Մովչանը, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, ասում է, թե համաշխարհային շուկաները կարծում են, թե Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնից շատ քիչ բանով է տարբերվում և բացարձակ չեն արձագանքում Թրամփի հաղթանակին։

«Համաշխարհային շուկաները կարծում են, որ նրա հաղթանակը Քլինթոնից շատ քիչ բանով է տարբերվում, և դա արդարացնի է։ ԱՄՆ նախագահը ցար և Աստված չէ, նա աշխատում է թիմի հետ։

Թրամփը, իհարկե, շատ գեղեցիկ հայտարարություններ ուներ՝ դուրս գալ ԱՀԿ-ից, կառուցել պատ, սահմանել մաքսատուրքեր, սակայն ես չեմ ենթադրում, թե նա դա լրջորեն կանի։ Այդ բոլոր հռետորական հայտարարությունները ավելի շատ կոշտ բանակցային դիրքի նշան են առևտրային գործընկերների հետ։

Տնտեսությունը չի հավատում, որ Թրամփը ինչ-որ բան լրջորեն կփոխի։ Ես նույնպես, ընդհանուր առմամբ, չեմ հավատում։ Թրամփն ընդամենը ԱՄՆ նախագահ է, որի հետևում կանգնած կլինեն հանրապետական Կոնգրեսն ու Սենատը, մեծ պահպանողական կազմակերպությունները»,- համոզված է Անդրեյ Մովչանը, որի խոսքերը մեջբերում է «Մեդուզան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս