Բաժիններ՝

«Ռուսաստանն ունի ավելի կարևոր խնդիրներ, քան Թրամփի հաղթանակը». Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, թե Ռուսաստանն ունի ավելի կարևոր խնդիրներ, քան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է TASS-ը։

«Ողջ աշխարհը քննարկում է Դոնալդ Թրամփի հաղթանակը Միացյալ Նահանգներում, իսկ մենք ձեզ հետ միասին կսկսենք կառավարության նիստում մեր երկրի համար ավելի կարևոր հարցի՝ մեր գրադարանների վիճակի քննարկումը»,- ասել է Մեդվեդևը՝ դիմելով ՌԴ նախարարներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում ԱՄՆ-ում հաղթանակել էր հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս