ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական Միության առաջնորդները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում:
Երեւանում նոյեմբերի 18-ին մահացած 8 տարեկան երեխան մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել եւ տան պայմաններում բուժում ստացել:
Այսօր Նյու Յորքում անցկացվեց շախմատի Աշխարհի առաջնության 6-րդ պարտիան: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և նորվեգացի Մագնուս Կարլսենը նորից ոչ-ոքի խաղացին:
Հիվանդին տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը ԱՄՆ-ի Նևադա նահանգում վթարի է ենթարկվել: Վթարը մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
«Եվրամիության սահմաններին գրանցման եւ հաշվառման առաջադրվող համակարգը (ETIAS-EU travel information and authorisation system) կդառնա այցագրերի կարիք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանի հատումը վերահսկելու միջոցառումներից մեկը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, որն աջակցում է Եմենի կառավարությանը, հայտարարել է Եմենում 48-ժամյա հրադադարի ռեժիմ հաստատելու մասին:
Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց: Ոսկե գնդակի բազմակի դափնեկիրն անմիջապես զանգել է հորը, վերջինս էլ աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից:
Առնվազն մեկ մարդ տուժել է նոյեմբերի 19-ին Ճապոնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով:
2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները նախատեսվում են 15,3 մլրդ մանաթի չափով, ինչը 2016 թվականին նախատեսվածի համեմատ 18,6 տոկոսով պակաս է: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից 6-րդ պարտիայից հետո գրոսմայստերներն անդրադարձել են հերթական խաղին:
Խաղալիքներ արտադրող Lego դանիական ընկերությունը Լոնդոնում բացել է կոնստրուկտորների՝ աշխարհի խոշորագույն խանութը: Ինչպես ասված է ընկերության հաղորդագրության մեջ, դա Lego առեւտրանիշի արդեն 131-րդ մանրածախ խանութն է աշխարհում:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ զեկուցող Դևիդ Քայեն Անկարայում խստորեն դատապարտել է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ձայների նկատմամբ պետական քաղաքականությունը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 15-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ծեծի ենթարկված Գեորգի Շիրինովին տուն են բերել ավտոմեքենայով, ինչից հետո նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները ճշտվում են։
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին:
Թմրամիջոցներ՝ Նիդեռլանդների Թագավորության քաղաքացիների ուղեբեռներից, իսկ մեկ այլ դեպքում՝ տղամարդու ուղիղ աղիքից՚
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լևոն Ալթունյանը պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում:
Վիկտոր Դալլաքյանը, ում քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն ՊՆ նախկին նախարարը որոշել է Դալլաքյանին լրիվ «անտեր» չթողնել:
Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց ևս 0,25 տոկոս: Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին:
Հիմնադրամի խորհուրդի անդամները պետք էր որ մեկը մյուսին նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեր և պետք չեր պարտադրեր իր կամքը. մի բան որի հետ չեի կարող համակերպվել և որ այս բոլոր պատճառների արդյունքում չեի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասեի որի համար հրաժարական տվեցի։
Դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կարեն Անտոնովը կալանքի տակ կմնա մինչև 2017թ. հունվարի 13-ը։ Քննիչները ստուգում են ընկերությունը, որտեղ աշխատել է տաքսու վարորդը։
Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է։
Նոր կառավարությունը ևս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր:
Իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գևորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ: