Արտոնյալ գեներալը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն Ազգային ժողովի երկու համարանիշներ ունի: Մեկը՝ 045 ՕՕ 01, կրում է նրան սպասարկող ԲՄՎ ավտոմեքենան, երկրորդը՝ 045 ՕՕ 11, նրան ուղեկցող այսպես կոչված «յաշիկ» մեքենան:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ ԱԺ-ն Մ. Գրիգորյանին երկու պետհամարանիշ է տրամադրել: Սա նշանակում է, որ Գրիգորյանին այդ երկրորդ համարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է տվել, Գ. Սահակյանը պարզապես այն ետ չի վերցրել: Գ. Սահակյանը նաեւ համաձայնեց, որ երկրորդ համարը Մ. Գրիգորյանին «չի հասնում», սակայն չասաց, որ այն ետ կվերցնի:
Մ. Գրիգորյանը նաեւ այն եզակի պատգամավորներից է, որը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում»:
«Որպես գեներալ, որպես պատերազմին մասնակցած ու նաեւ այլ խնդիրների պատճառով թույլատրել ենք, որ մտնի ներս»,- ասաց Գ. Սահակյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: