
«Կարող ա՝ առանց հասկանալու ա վարվել զենքի հետ ու դժբախտությունը եղել է». պայթյունից մահացած երեխայի հարևան. news.am

Վանաշենում մահացած 13-ամյա Գագիկ Մինասյանը դեպքից առաջ գնացել է ընկերների հետ ֆուտբոլ խաղալու, սակայն, խաղահրապարակը անձրեւաջրով է լցված եղել եւ նա վերադարձել է տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է մահացած տղայի համագյուղացիներից Հրանտը:
«Շատ լավ, ակտիվ, աշխույժ, գյուղացիների կողմից հարգված ու սիրված տղա էր Գագուլիկը: Բոլորս զարմացած ենք, որ նման դեպք է պատահել հետը, չենք կարող հասկանալ` ինչպես կարող էին պայթուցիկ նյութերն հայտնվել մոտը»,- ասաց համագյուղացին:
Մահացած երեխայի հարեւանի խոսքով էլ` հնարավոր է պայթուցիկ նյութերն ու փամփուշտները 13-ամյա երեխան ինչ-որ տեղից գտել եւ դրանք թաքցրել է հարեւան հանդամասում, որից հետո էլ դրանք հանել է, որից հետո էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: