Դեռևս դիմում չեն գրել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կրկին ՀՀԿ ԳՄ նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու են կուսակցության՝ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք համագումարին վերաբերող հարցեր: Այդ մասին մեր զրույցում ասաց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա հնարավոր համարեց, որ համագումարին ընդառաջ այս հինգշաբթի օրը եւս նիստ ունենան: Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուն, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ նրանցից դեռ նման դիմում չեն ստացել: Անդամակցության վերաբերյալ դիմումները ներկայացվում են ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով: «Հաշվառումը մենք ենք իրականացնում»,- հավելեց Թադեւոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930