Դիետիկ թխվածք՝ ֆանտաստիկ համով
Takprosot.cc կայքը գրում է, որ այս թխվածքը բավական քիչ կալորիաներ ունի. 100 գրամը պարունակում է ընդամենը 114 կալորիա։ Այն կարող եք օգտագործել նույնիսկ ամեն օր՝ փոխելով որոշ բաղադրիչներ. թուզն ու խուրման կարելի է հեշտությամբ փոխարինել սև սալորով և ծիրանի չրով, չամիչով, չորացրած խնձորով կամ լոռամրգով։ Տանձը կարող եք փոխարինել բանանով և կիվիով։
Բաղարիչներ հիմքի համար
• 200 գրամ խնձոր
• 180 գրամ վարսակի փաթիլներ
• 100 գրամ չիր (թուզ, խուրմա)
• 220 գրամ բանանի պյուրե
Բաղադրիչներ կրեմի համար
• 500 գրամ փափուկ, անյուղ կաթնաշոռ
• 300 գրամ առանց հավելումների յոգուրտ
• 20 գրամ մեղր
• 150 գրամ հասած տանձ
Պատրաստման եղանակը
1. Բլենդերում հարեք վարսակի փաթիլները, խնձորը քերեք մանր քերիչով։ Մանր կտրատեք չրերը կամ հարեք բլենդերի մեջ։
2. Բանանից պյուրե պատրաստեք, խառնեք վարսակի փաթիլների և չրերի հետ։ Կստացվի խմոր։
3. Լցրեք այն թխվածքի թխման համար նախատեսված տարայի մեջ, խմորը դրեք սառնարանի մեջ։
4. Խառնեք յոգուրտը, կաթնաշոռը և մեղը։ Տանձը մանր կտրատեք։
5. Կրեմը քսեք պատրաստի թխվածքին, այն զարդարեք տանձով և ընդեղենով։ Տորթը գիշերը թողեք սառնարանի մեջ։ Առավոտյան կարող եք ուտել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը