Սէֆիլյանի գործով 6 ամիս հետախուզվող Արթուրին արտերկրից Հայաստան են տեղափոխում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը:

Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը Ժիրայր Սէֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս