Հարցին, թե հնարավո՞ր է՝ օրինագծի ընդունումն այնքան ձգձգվի, որ նախագահական ընտրություններից հետո խափանվի այս օրինագծի ընդունման գործընթացը, Փափազյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, պետք է տեսնել, թե ինչ ընթացք կունենա այս օրինագիծը։ Հունվարին ավելի լավ նորություններ կունենանք»։
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անունից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպան, կարդինալ Մարիո Ձենարիից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, հայտնում է SANA գործակալությունը։
Հիմնական հարցերի թվում, որոնք պլանավորվում է քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում, կքննարկվի նաև պաղեսինա-իսրայելական հակամարտությունը։
«Ինձ համար առնվազն տարօրինակ և զարմանալի է, որ մեր կառավարությունն ու Բնապահպանության նախարարությունն ուշադրություն չեն դարձնում միջազգային բնապահպանական մանիֆեստի դրույթներին, որը կարող է մեզ օգնել՝ այս խնդիրը լուծելու հարցում: Այս մանիֆեստին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չնայած նրան, որ մենք էլ ենք միացել Բեռլինի կոնվենցիային»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակվելու է հատիկով դեղերի վաճառքը: Նման սահմանափակում չի նախատեսվում, և նոր օրենքում դեղատներից դեղերի հատիկով (ոչ ամբողջական տուփով) վաճառքն արգելող որևէ դրույթ կամ ձևակերպում չկա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Fitch-ի կանխատեսումները Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի բանկային ոլորտների վերաբերյալ մնում են բացասական, հայտնում է APA-ն։
Պալմիրայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքի լրջության մասին։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին առաջադրել է ներքին անվտանգության բաժնի ղեկավարի պաշտոնում, հայտնում է CNBC-ն։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալել է 235 մարդու, որոնք կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու մեջ։
«Քրեական գործ է հարուցված, սակայն որևիցե դատավարական կարգավիճակով ներգրավված չէ որևէ անձ: Թե կոնկրետ ո՞ր դրվագով է հարուցված քր. գործը, նույնպես հայտնի չէ»,- ասաց ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը։
Ռուսաստանցիների 85%-ը ենթադրում է, որ երկրի իշխանությանն ավելի շատ անհանգստացնում են սեփական շահերը, քան ժողովրդի կարիքները, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Ծրագիրն իրականացրել են «Technology and Science Dynamics» (TSD) ընկերությունը և «New Technology Education Fund» (NTEF) բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով ԼՂՀ կառավարության և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ:
Համացանցում ցուցադրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կերպարում։
«ՀՀ Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
Կյանքի 69-րդ տարում վախճանվեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն (Ալիխան Մամեի Մուսոյան): Ինչպես տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, Ալիխանե Մամեի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին` ժամը 17.00-ից Արագածոտնի մարզի Կոշ գյուղում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին` ժա մը 13.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում:
Միմյանց դեմ կմրցեն հետևյալ թիմերը՝ «Մանչեսթեր Սիթի»- «Մոնակո», «Ռեալ»-«Նապոլի», «Բենֆիկա»-«Բորուսիա Դ.», «Բավարիա»-«Արսենալ», «Պորտու»-«Յուվենտուս», «Բայեր»-«Աթլետիկո», ՊՍԺ-«Բարսելոնա», «Սևիլիա»-«Լեսթեր»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված լուսանկարներն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հիմնական մրցակիցը Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի գնման հարցում ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չպետք է կատարվի ավտոմատ կերպով, այլ ակտիվորեն քննարկվի Եվրամիությունում։ Պատժամիջոցների աստիճանական չեղարկումը պետք է ընթանա Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին զուգահեռ։
համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:
Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով «Դրամական հոսքերի կառավարում» և «Ֆինանսական որոշումների կայացում» թեմաները:
Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք գրավել են հնագույն Պալմիրա քաղաքը, շարունակել են հարձակումն արևմտյան ուղղությամբ, հայտնում է արաբական «Ալ-Մազդար» պարբերականը։