Բաժիններ՝

Ռուսաստանցիների 85%-ը իշխանությանը համարել է սեփական շահերի մասին մտածող. «Լևադա-կենտրոն»

Ռուսաստանցիների 85%-ը ենթադրում է, որ երկրի իշխանությանն ավելի շատ անհանգստացնում են սեփական շահերը, քան ժողովրդի կարիքները, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։

Հարցվածների 58%-ը համաձայնել է պնդման հետ, որ «մարդիկ, որոնց մենք ընտրում ենք որպես իշխանության մարմին, արագ մոռանում են մեր կարիքների մասին՝ իրենց աշխատանքում հաշվի չառնելով ժողովրդի շահերը»։

Եվս 27%-ը համաձայնել է, որ «ղեկավարությունը մարդկանց հատուկ խումբ է, էլիտա, որը ապրում է միայն իր շահերով»։ Միայն 10%-ն է հայտարարել, որ իշխանությունն ունի նույն հետաքրքրությունները, ինչ հասարակ մարդիկ։

«Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքներով՝ հարցվածների 31%-ը հայտարարել է, որ ռուսական իշխանությունը «կրիմինալ է, կոռումպացված»։

Հարցախույզի մասնակիցների ևս 26%-ը ՌԴ իշխանություններին անվանել է «բյուրոկրատական», 23%-ը՝ «ժողովրդից հեռու, օտար», նույնքան մարդ էլ ենթադրում է, որ այն «օրինական է»։

Միևնույն ժամանակ, ՌԴ քաղաքացիների 72%-ը, ըստ հարցման արդյունքների, կողմնակից է «ուժեղ ձեռքի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս