Բաժիններ՝

Ավստրիան հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու օգտին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չպետք է կատարվի ավտոմատ կերպով, այլ ակտիվորեն քննարկվի Եվրամիությունում։ Պատժամիջոցների աստիճանական չեղարկումը պետք է ընթանա Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին զուգահեռ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտտերլեները, տեղեկացնում է Welt-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում «ավելանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման ավանդույթի դիմադրությունը», որը տեղի է ունենում ամեն 6 ամիսը մեկ անգամ։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չպետք է տեղի ունենա ավտոմատ կերպով, այլ քննարկվի ավելի ինտենսիվ»,- հայտարարել է նա։

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը կարիք ունի ՌԴ-ի հետ համագործակցության։
«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական չեղարկման օգտին, որը պետք է ընթանա մինսկյան համաձայնագրերի իրականացման առաջընթացին զուգահեռ։ Անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ կատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ Ուկրաինան»,- հայտարարել է նա։

Նա ընդգծել է, որ մերժում է հակառուսական պատժամիջոցների խստացման մասին գաղափարը։

«Դա ավելի շատ վնաս կտա, քան օգուտ, իմաստ չկա պտտել պատժամիջոցային պարույրը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս