Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրան գրավելուց հետո շարունակում են նոր բնակավայրեր գրավել

ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք գրավել են հնագույն Պալմիրա քաղաքը, շարունակել են հարձակումն արևմտյան ուղղությամբ, հայտնում է արաբական «Ալ-Մազդար» պարբերականը։

Դրա տեղեկություններով՝ ԴԱԻՇ-ի ջոկատները գրավել են ալ-Բայարաթ և ադ-Դավա բնակավայրերը, որոնք ընկած են Պալմիրայից արևմուտք, ինչպես նաև Հայան հանքավայրը։
Պարբերականը հայտնում է, որ Պալմիրա են ուղևորվել մի քանի հազար զինյալներ ջիհադիստների վերահսկողության տակ գտնվող այլ քաղաքներից։

Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, իր հերթին, հայտնել է, որ ԴԱԻՇ-ի 5 հազար զինյալ է ուղևորվել Ռաքքայից ու Իրաքի Մոսուլ քաղաքից դեպի Պալմիրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս