Բաժիններ՝

«Գազպրոմն» ու ադրբեջանական SOCAR-ը կպայքարեն Հայաստան եկող գազատարի համար

Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հիմնական մրցակիցը Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի գնման հարցում ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։

Ադրբեջանական կողմի կողմից վրացական կորպորացիայում հնարավոր մասնաբաժին գնելու հանգամանքը մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում։

Պատճառն այն է, որ այդ կորպորացիան է այն գազատարի սեփականատերը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով մատակարարվում է Վրաստան և Հայաստան։
Պարբերականը նշում է, որ SOCAR-ը մրցակիցներ ունի այդ բաժնետոմսերի գնման հարցում։ Վրացական փորձագետներն էլ անթույլատրելի են համարում բաժնետոմսերի 25%-ի վաճառքը «Գազպրոմին»։

Միաժամանակ, թերթը գրում է, որ բաժնետոմսերի 25%-ի գնումը թույլ չի տա ինչ-որ ընկերության վերահսկել գազատարի գործունեությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս