Նիգերիայում շուկան պայթեցնելու համար օգտագործել են 7-8 տարեկան մահապարտ աղջիկների

7-8 տարեկան երկու աղջիկներ պայթանյութով հանդերձված գոտիներ են գործի դրել Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի Մայդուգուրի քաղաքի շուկայում: Զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս 18-ը վերքեր են ստացել, տեղեկացնում է BBC-ն:

Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ: Այդ ժամանակ շուկայում շատ գնորդներ են եղել: Երկու աղջիկներն էլ պայթյուններից զոհվել են:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031