ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) բավական տևական ժամանակ է՝ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հանգամանքը բացատրեց Սեդրակյանի առողջական վիճակով: «Առողջական խնդիր ունի, ես տեղյակ եմ: Նա ստուգումների է գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բաղդասարյանը:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու 2 ելք կա՝ ռեալիստական և ֆանտաստիկ, ռեալիստականը՝ մեզ կփրկեն այլմոլորակայինները, և ֆանտաստիկ ՝ մենք ինքներս մեզ կփրկենք»։ Նրա ելույթից հետո Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Մենք ֆանտաստիկի կողմնակից ենք»։
«Այն, որ պետք է պայքարել ապօրինի հարստացման դեմ, դա միանշանակ է: Գաղափարը լավն է, շատ կարևոր է, բայց հնարավոր է, որ շտապողական քայլերով ոչ միայն օգուտը չտեսնենք, ոչ միայն արժեզրկենք գաղափարը, այլև իսկապես վտանգներ առաջանան` սկսած կապիտալի արտահոսքի վտանգից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` մեկնաբանելով ապօրինի հարստացման մասին Քրեական օրենսգրքում այսօր կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունները:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց 2016 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016թ. նոյեմբերից 2017թ. հունվար ամիսներին։
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։
Գատնիք չէ, որ այսօր մեր քաղաքացիները հաշմանդամություն ձեռք բերելու համար դիմում են համապատասխան մարմնին, որպեսզի նաև կարողանան օգտվել այլ ծառայություններից, հիմա մենք նախատեսում ենք իրականացնել կարիքի գնահատման աշխատանքներ և անկախ հաշմանդամություն սահմանելու հանգամանքից՝ առաջարկել այդ համապատասխան ծառայությունները կամ ապահովել դրանց մատչելիությունը։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։
Ներգաղթյալների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն հայտարարել է, որ ավստրալական կենտրոններում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների բնակության պայմանները դաժան են, անմարդկային և ստորացուցիչ։
«Առանց դրա՝ շատ դժվար է։ Համաձայն եմ Միքայել Մելքումյանի այն նկատառման հետ, որ այսօր արդեն պետք է մտածենք, թե հաջորդ տարվա մթերումը ոնց ենք անելու։ Գրեթե համոզված եմ, որ պետք է պետական միջամտությամբ խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն. այսօր մենք չենք կարող լինել լիբերալ այդ դաշտում, ինչքան մենք լինենք լիբերալ՝ այնքան դաշտն անկառավարելի կլինի, գյուղատնտեսության մեջ կոլապսի կգնանք»։
Մոսկվան և Վաշինգտոնը երբեք չեն խզել Սիրիայի հարցով շփումները, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի դատախազությունը տվել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի ավելի քան 100 դատախոսների ձերբակալության հրաման, որոնց կասկածում են ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլան Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու կարգը։
Հայկական CodeFights (https://codefights.com/) IT ընկերությունը երեկ հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան e.ventures հիմնադրամից։
Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են):
Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր:
Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը:
Այսօր Ազգային ժողովը 63 կողմ, 16 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է կիբերհարձակումները, կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը այդ հարձակումների մեջ մեղադրեց Մոսկվային, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։
Գործադիր մարմնի նիստում քիչ առաջ որոշում կայացրեց լուծարել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն կուղղեն պետական բյուջե, իսկ գույքը կամրացվի ֆինանսների նախարարության աշխատակազմին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, ինչպես նաեւ դրամանենգների եւ կիբեռհանցավորության դեմ պայքարով:
«Պարոն Շաբոյանին և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայում, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգույթուններն ավելի շատ են»:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում, կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում հարսանիքի ժամանակ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով սպանվել է 21 մարդ, 42-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն առաջարկ է ստացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտնում են Սպիտակ տնից։
Կառավարության նիստից առաջ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարական տվեց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփին։