ԱԺ արտահերթ նիստ. խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր:

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Խորհրդարանական ավարտված քառօրյայի վերջին՝ նոյեմբերի 17­ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

Նոյեմբերի 17­-ի նիստում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացրել և պատգամավորների հարցերին պատասխանել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է կառավարության նիստ, ուստի կառավարության որոշ անդամների բացակայությունը հարգելի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930