Մոսկվան և Վաշինգտոնը գտնվում են սուր կոնցեպտուալ սահմանազատման փուլում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Չնայած՝ ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժեր փորձեցին պիտակներ վերագրել ընտրություններին, բայց առանց որևէ փաստի և իրականությանը չհամապատասխանող հարցադրումների, կարծում եմ, որ պետք է մեկս մյուսին շնորհավորենք նման ընտրություններ անցկացնելու համար»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանելու Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և բնականաբար, երկրում իրավիճակի ապակայունացումը բխում է միայն Իվանիշվիլիի շահերից։
«Պարոն Սահակյան, Դուք նոր եզերքներ եք բացում համաշխարհային խորհրդարանական գործունեության պատմության մեջ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։
ԱՄՆ-ը պատրաստ է, որքան հնարավոր է արագ սկսել իր զորքերը Լեհաստանի տարածքում տեղակայելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
«Ինձ ընդհանրապես զարմացրեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում Գյումրիում, Վանաձորում և Կապանում կարող էր հաղթել: Պետք է հետևություններ արվեն: Սա նշանակում է, որ ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն»,- ասաց Ն.Փաշինյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ, եթե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարողանում իր պարտականությունները կատարել, պետք է հրաժարական տա։
«5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները մոտենում են ավարտին, որը մեր հանրությանը լիարժեք չկարողացավ ծառայել, խուսափեց իր ուղղակի պարտականություններից»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Տասնյակ հազարավոր կանայք են միացել Լեհաստանում զանգվածային գործադուլին, հայտնում է TASS-ը։
1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
1987-88թթ.` Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ 40-րդ բանակում: Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:
Այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների գործերի քննության, թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով՝ ՀՀ Ազգային ժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Ներկայացնում ենք Խաչատուրովի կենսագրությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ներկայացնում են Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
«Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Իսկ Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրով նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվ ության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի տներից մեկում երիտասարդ աղջիկը կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ կոչ անելով չմիջամտել Վրաստանի ընտրական գործընթացին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Առաքելություն» կուսակցությունը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի թեկնածուներ էր առաջադրել Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Մրգաշեն համայքներում: 2 թեկնածուներն էլ հավաքել են բարձր ձայներ` առաջատարների շարքերում հայտնվելով ավագանիների կազմերում:
«Վիգեն Սարգսյանի նշանակումը պետք է առնվազն խթանի նոր ուղղություն պաշտպանական ոլորտում, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարի նշանակումը նույնպես քաղաքական մեսիջ ունի. արցախցի զինվորականի նշանակումը Ադրբեջանին, արտաքին ու ներքին լսարանին ուղղված մեսիջ էր՝ ավելի կոշտ ու վճռական ռազմական քաղաքականություն իրագործելու»։
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ հանրապետության վարչապետ, անգամ եթե նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթանակի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառն այն է, որ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն։
«Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում և 6 մարզերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Երեկ երեկոյան Գորիում զինված անձինք հարձակվել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրա, երբ վերջինս հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Կյանքի 92-րդ տարում մահացել է Արցախի վաստակաշատ ուսուցչուհի Ժենյա Կաֆյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, գյուղատնտեսությամբ զբաղվող ԼՂՀ և ՀՀ մի շարք խոշոր գործարարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ: