Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
2016թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանը արտահանել է 926 819,51 հազար խմ բնական գազ: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, դա 2,19%-ով ավելի շատ է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
«Արագընթաց Երևան» խորագիրը կրող մոտորկրոսի, քարթինգի մարզաձևերի մրցաշարի անցկացումով պայամանվորված՝ օգոստոսի 20-ին ժամը 12։30-ից մինչև 17։00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
«Թող այդ քաղաքական գործիչները գան, գնանք այդ տարածքները նայենք: Վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ եղել ենք հյուսիսային շրջաններում, որտեղ նույնպես բաժանվել են բնակարաններ, որտեղ նույնպես տրվել են հանձնարարականներ՝ տարբեր խնդիրների հետ կապված: Կառուցվում է Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը, որը երկու շաբաթից ամբողջությամբ պատրաստ կլինի: Արդյո՞ք այդ ճանապարհները, այդ շենք-շինությունները սարքվում են, որ հետո հանձնվեն ինչ որ մեկին»,- ասաց նա:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1935 թ. ծնված Ռոմիկ Ի.-ն կամավոր հանձնել է «ՌՊԿ» տիպի գնդացիր:
Ինչպես է Արթուր Ալեքսանյանը սափրում Կարեն Գիլոյանի գլուխը
Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
«Անկախ նրանից, թե այսօր ով ինչ է ասում, ինչ է գրում, պետք է ընդունել մի շատ պարզ ճշմարտություն. Նախորդ ամսի 17-ին տեղի ունեցավ ծանր հանցագործություն: Զինված խումբը հարձակվեց ՊՊԾ գնդի վրա, գրավեց գունդը, պատանդ վերցրեց նախ՝ ոստիկաններին, հետո՝ բժիշկներին, ու զոնհվեցին 3 ոստիկան: Զինյալ խմբից որևէ զոհ չունեցանք: «Սասնա ծռերի» քայլը ՀՀ-ի համար որևէ դրական արդյունք չտվեց»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան»:
12 մարդ է զոհվել Չինաստանի Հանսյու նահանգի հայտնի հանքահորերից մեկում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հունաստանի ափերի մոտ` Էգեյան ծովում, երկու մոտորանավակների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ներառյալ` երեխա, հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
Իռլանդացի Մայքլ Կոնլանն ուղերձ է գրել Twitter-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ապրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել են հաշմանդամության կարգ:
Ավտոմեքենաներով մարդիկ դուրս էին եկել փողոց եւ քաղաքում սլանում էին եռագույն դրոշներով։ Ուրախ երգ ու պարին հետևեց տոնական հրավառությունը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանում ուղղաթիռներ են վաճառքի հանվել:
Սպառնալիքի տակ է հայտնվել շուրջ 34,5 հազար տուն: Երեքշաբթի առավոտյան սկսված հրդեհն ընդգրկել է ավելի քան 6 հազար հա, հայտնում են ԶԼՄ-ները:
Թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը ոչ մի կերպ կապված չէ քաղաքականության հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է Anadolu գործակալությունը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։
Օգոստոսի 16-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին: «Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ոչ մի ռազմաբազա»,- IRNA գործակալությունը մեջբերում է խորհրդարանի խոսնակի խոսքերը
Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանի նախապատրաստման շրջանակներում անցկացրեց ընկերական հանդիպում ֆրանսիական «Ռեյմս» ակումբի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Իսպանիայի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 5:3՝ հօգուտ տան տերերի:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Ադրբեջան, Հայաստան, Սերբիա և մի շարք այլ երկրներ, հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դեռևս 2008-ին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Եվ այսօր մեր նորընծա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով արեց դա»,-ասված է գրառման մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերիվերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբզուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հ ոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երկրորդ տեղը գրավեց Գոռ Մինասյանը Հայաստանից, բրոնզը բաժին հասավ վրացի Իրակլի Տուրմանիձեին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքում հնարավոր մարդասիրական աղետի մասին և կոչ արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին որքան հնարավոր է արագ համաձայնության գալ կրակի դադարեցման հարցում, հայտնում է Reuters-ը:
«Գիտե՞ք՝ Արմեն Մարտիրոսյանն ինչ գործողություններ է արել: Դուք մի պահն եք լուսաբանել, ամբողջ օրը իր կողքի՞ն եք եղել. սպասեք, քննությունը ցույց կտա»,- այսօրվա ասուլիսին լրագրողներին դիմեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ օլիմպիականներին՝ ցուցադրած հիանալի արդյունքների համար:
Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում հատուկ օպերացիաներ են սկսվել գուշակությամբ զբաղվողների նկատմամբ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերում, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը: