Ադրբեջանում հատուկ օպերացիաներով որոշել են պայքարել գուշակների դեմ

Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում հատուկ օպերացիաներ են սկսվել գուշակությամբ զբաղվողների նկատմամբ:

«Օգոստոսի 16-ին կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեի շրջանային բաժինները ՆԳՆ-ի տեղի բաժնի հետ համատեղ ստուգումներ են անցկացրել Ուջարի և Շամախիի շրջաններում այսպես կոչված գուշակների դեմ»,- գործակալությանը հայտնել են կոմիտեից:

Գուշակների ստուգումների ընթացքում հարցաքննվել են Գարաջալլա գյուղի և Շամախիի շրջանի կին գուշակները:
Զրույցների արդյունքում կանայք ասել են, որ զղջում են իրենց գործունեության համար և այլևս գուշակությամբ չեն զբաղվի, հայտնում է գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031