Հունաստանում զբոսաշրջային մոտորանավակներ են բախվել, կան զոհեր

Հունաստանի ափերի մոտ` Էգեյան ծովում, երկու մոտորանավակների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ներառյալ` երեխա, հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:

Հունաստանի առափնյա պահպանության տեղեկություններով` զբոսաշրջային մոտորանավակը, որում գտնվել է մոտ 20 մարդ, Էգինա կղզու մոտակայքում` Աթենքից ոչ հեռու, բախվել է արագընթաց մոտորանավակի:

Պատահարի հետևանքով զոհվել է 3 տղամարդ և 9-ամյա երեխա, ևս 3 մարդ տուժել է: Փրկվել է 21 մարդ:

Փրկարարական օպերացիան անցկացնել են առափնյա պահպանության նավերն ու ուղղաթիռ: Հայտնի չէ, թե որ երկրների քաղաքացիներ են զոհերը:
ԶԼՄ-ների տեղեկություններով` մոտորանավակի կապիտանին ձերբակալել են:

Տեսանյութեր

Լրահոս