2016 թվականի հունվար-հունիսին տարածքային կենտրոնների կողմից հավաքագրել է 3 հազար 840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը նոր ստեղծվող: Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ` թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545: «Տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1985 է»,- հավելեց նա:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը:
Ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից:
Հունաստանի առափնյա պահպանության ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան 59 միգրանտների են փրկել Էգեյան ծովի Կոս կղզու շրջանում: Այդ մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը:
ԿԺԴՀ-ն մշակել է Ինտերնետ-հեռուստատեսության (IPTV) իր սեփական անալոգը համաշխարհային համակարգչային սարդոստայնին միանալու բացակայության պայմաններում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Ռյոնհապ գործակալությունը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում:
Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Ամալիյա Շարոյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի կանանց հեռացատկի մրցումներին:
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարից ծանր վնասվածքներ է ստացել ոչ պակաս, քան 10 մարդ:
Երբ մութ ամպեր էին կուտակվում Հայաստանի և Արցախի վրա, հայերը զբաղված էին ներքին վեճերի կարգավորմամբ: Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության գնդի գրավումը 31 զինյալների կողմից, որոնց ղեկավարները Արցախյան պատերազմի վետերաններ էին, լուրջ մտահոգություն առաջացրեց հայերի մոտ երկրի ներսում և դրսում: «Սասնա ծռեր» անունը կրող խումբը պահանջում էր նախագահ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակում, միջանկյալ կառավարության ձևավորում և նոր ընտրություններ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն ազատության մեջ է:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն իր աջակցությունն է ցուցաբերել երկրի մի շարք շրջաններում բուրկինի կոչվող մուսուլմանական լողազգեստների արգելքին, որոնք ծածկում են ողջ մարմինը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի 16-ին պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի մարզադաշտում դիտել է պատանիների մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղը:
Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը:
Չափազանց կարևոր է հասկանալ, որ օրգանիզմին տարին մեկ անգամ դետոքս է անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում այուրվեդյան բժշկության մեջ հայտնի մի թեյ, որը մաքրում է օրգանիզմն ու վիտամիններով է սնուցում այն:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական կուսակցությունները տեղերում ունեն կայացվածության և ճանաչվածության մեծ խնդիրներ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր խոսքերը թիմի մասին: «Կապտանռնագույնների» մարզիչը մասնավորապես ասել է, որ այժմյան «Բարսելոնան» կատալոնական ակումբի պատմության մեջ վերջին 3 տարիների ամենաուժեղ թիմն է:
Ադրբեջանական APA գործակալության տեղեկացմամբ` Իրանի առողջապահության նախարար Սեիդ Հասան Գազիզադեն կայցելի Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Մուհամմեդհադի Այազին:
Դրամը ամրապնդվել է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել Իջևան քաղաքի 1987թ.ծնված բնակիչը:
Այո՛, ցավոք. անվստահելիությունը, սխալ պրպտելու համար խոշորացույցերով համացանցային մշտադիտարկումներ անելու եւ աղմուկ բարձրացնելու փորձությունը այնքան թեժացել են այս օրերին, որ վրիպում է Ֆրանսիայի օրենսդիր իշխանության պաշտոնական կայքի կողմից Արցախի Հանրապետության (առանց չճանաչված բնութագրումը ավելացնելու) պաշտոնական ձեւակերպումը: Մի բան, որ հայկական կողմի փոխարեն, ադրբեջանական կողմին պիտի խորապես անհանգստացրած լիներ:
Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան սկսել է ծախսել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ կատարած գործարքներից ստացած գումարները:
ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից ամեն տարի հրապարակվող Գլոբալ ինովացիայի ինդեքսում Ադրբեջանը հետ է անգամ Մոզամբիկից: Այդ վարկանիշը որոշվում է պատենտ ստանալու համար երկրի 1 մլն բնակչի հաշվով դիմումների թվով:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքը, և նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց:
Նա իր խորհրդական, Հանրապետական կուսակցության սոցիոլոգ Քելիան Քոնվեյին նշանակել է նախընտրական քարոզարշավի մենեջեր, իսկ Սթիվեն Բեննոնին, որը ղեկավարում է պահպանողական լրատվական Breitbart News պորտալը` շտաբի ղեկավար:
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 16-ի նիստում մի շարք որոշումներ է ընդունել
Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ավարտվեց ֆուտզալի ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղարկության Ա խմբի մրցաշարի ԱՊՕԷԼ-«Ֆուտզալ Մանիակս» հանդիպումը: Խաղն ավարտվել է ԱՊՕԷԼ-ի հաղթանակով 9-7 հաշվով:
«Հայաստան է այցելում աշխարհահռչակ «Շնայդեր» էլեկտրիկ ընկերությունը, վաղը մենք հանդիպելու ենք նաև վարչապետի հետ, այդ կառույցն ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում ունի 6 գործարաններ և 13 հազար աշխատողներ, գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, իրենք հետաքրքրված են Հայաստանում իրենց օֆիսը ստեղծել, հետագայում ներդրումներ կատարել, գուցեև՝ արտադրություննների պատվեր տալ: Տարածաշրջանում այլ գրասենյակ չկա, դա կլինի Հայաստանում, և նման կազմակերպության գալը կարևոր է, որովհետև դա նաև որոշակի վստահություն կառաջացնի այլ ներդրողների հանդեպ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: