
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 80 հազար մարդու տարհանել Սան-Բեռնարդինո կոմսությունում անտառային խոշոր հրդեհների հետևանքով, հայտնում է Los Angeles Times-ը:
Սպառնալիքի տակ է հայտնվել շուրջ 34,5 հազար տուն: Երեքշաբթի առավոտյան սկսված հրդեհն ընդգրկել է ավելի քան 6 հազար հա, հայտնում են ԶԼՄ-ները:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը Լոս Անջելեսից 100 կմ արևելք գտնվող կոմսությունում արտակարգ դրություն է հայտարարել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 700 հրշեջ:
Հրդեհը բռնկվել է Կալիֆոռնիայի հարավը Լաս Վեգասին միացնող մայրուղիների հարևանությամբ, ինչի հետևանքով մայրուղիներից մեկը փակվել է:
Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն:
Ընդհանուր առմամբ` խոշոր հրդեհներ են բռնկվել Կալիֆոռնիայի երեք դքսություններում, որոնց մակերեսը, ըստ ԶԼՄ-ների, 121,4 հա է:
Նախօրեին Ջերրի Բրաունը արտակարգ դրություն էր հայտարարել Լեյք և Սան-Լուիս-Օբիսպո դքսություններում: