
«Է՛յ, եղբա՛յր, ինչքա՞ն եք վճարում AIBA-ին». Նիկիտինին պարտված բռնցքամարտիկը՝ Պուտինին

Իռլանդացի Մայքլ Կոնլանն ուղերձ է գրել Twitter-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Է՛յ, Վլադ (Վլադիմիր Պուտին), ինչքա՞ն եք դուք նրանց (AIBA) վճարում, եղբայր»,- գրել է Կոնլանը:
Մինչև 56 կգ քաշային կարգում Նիկիտինը մեկ քառորդ եզրափակչում մրցավարների որոշմամբ հաղթեց իռլանդացուն:
Ավելի վաղ մրցավարական սկանդալով ավարտվեց մինչև 91 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Տիշչենկոն հաղթեց ղազախստանցի Վասիլի Լևիտինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը