Նազարբաևը կայցելի Ադրբեջան և Հայաստան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Ադրբեջան, Հայաստան, Սերբիա և մի շարք այլ երկրներ, հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Իդրիսովը հայտնել է, որ Նազարբաևն այս տարի կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Հորդանան, իսկ սեպտեմբերին պլանավորված է նրա այցը Ղրղըզստան:

«Նախագահի միջազգային ծրագիրը շատ հագեցած է: Մենք կմեկնենք Լեհաստան, աշնանը` Սերբիա, ինչպես նաև սեպտեմբերին հրավիրված ենք Չինաստան` «Մեծ քսանյակի» գագաթաժողովին, մեր նախագահը կայցելի նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Իդրիսովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031