Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
«Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև»:
Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները մայիսի 31-ին բնապահպանական տագնապ են հայտարարել օզոնի պարունակության բարձր մակարդակի պատճառով:
Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիևի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների և կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը դատավորի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Մայիսի 30-ին կայացված որոշման մեջ դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները:
Քրեական դատավարության մասնակից Սերյոժա Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Մեր տեղեկություններով, նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզա բեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվէղ է նրանց գործողություններին։
Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը ներկայում 3 տոկոսով գերազանցումԷ այդ քայլի հակառակորդների թվաքանակը:
Փորձագետ Աքրամ Հասանովը վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի նվազումը գնահատել է որպես մանաթի հերթական արժեզրկումից առաջ դրություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:
Մայիսի 31-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի և Չարենցի փողոցների խաչմերուկում հարվածել է ճանապարհի եզրազարդին ու վրաերթի ենթարկել 4 և 8 տարեկան երկու տղայի:
Վերջին օրերի տեղատարափ անձրեւները հանգեցրել են Փարիզի սահմաններում 4,15 մետրով Սենի ջրի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնել Է քաղաքի օդերեւութաբանական ծառայությունը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` հայազգի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
Մայիսի 27-ի լուսաբացին` ժամը 5 անց 30-ի սահմաններում, Թբիլիսիի Ռուսթավի-2 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է «Mercedes» ավտոմեքենայի վարորդը, ով, նախնական տվյալներով, վրացահայ է, մեքենայում եղել է միայնակ, իսկ մյուս մեքենան` «Mercedes Minivan»-ը վարել է Գյումրու բնակիչ 34-ամյա Սուրեն Վարդանյանը:
«Պատերազմ սկսելու դեպքում հակառակորդը պետք է օդային ուժերը չեզոքացնի։ Ինքը ունի բոլոր կոորդինատները, իր ձեռքը հասնում է բոլոր մեր հենակետերին, որտեղ զորքերը կանգնած են, ու նա պետք է խփեր, եթե պատերազմ է սկսել։ Խփե՞լ է արդյոք մեր օդային ուժերին՝ չէ։ Եթե չի խփել, ուրեմն պատերազմ չի սկսել։ Մենք չպետք է հասարակությանը ձեւակերպենք, որ պատերազմ է եղել։ Թույլ եք տվել սխալ աոաջին գծում, դիրքերը հանձնել եք, փորձել եք վերականգնել, ստացվել է այն, ինչ կա»։
Հանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:
Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց հունգար Վայդա Լազարնեի հետ: Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին:
Այսօր տրվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1958 թ. ծնված Վալերի Լ.-ին:
Վաղը ԱԺ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդային համագործակցության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, այնտեղից էլ Կազան` համագործակցության 27-րդ նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ մեկնելու համար պատգամավորների միջեւ կռիվ է ընկել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` հայտարարելով, որ Թուրքիան չունի «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» խնդիր:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում միավորել ուժերը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: