Բաժիններ՝

Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին. Ռայոլա

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` հայազգի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել
պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

«Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017 թվականին: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու ապագայի մասին»,-  Ռայոլայի խոսքերն է մեջբերել Bild-ը:

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և Թուրինի «Յուվենթուս»-ը: Bild-ն այսօր տեղեկացրել էր, որ Մխիթարյանը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս