Բաժիններ՝

Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել

Հանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:

«Ես Միթ Ռոմնիի երկրպագու չեմ: Նա պարտվեց ընտրություններում, որոնցում պետք է հաղթեր: Նա նման է հիմարի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Ռոմնին հրապարակայնորեն հանդես էր եկել Թրամփի դեմ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ նա մշակում է հատուկ պլան՝ միլիարդատերի նախընտրական քարոզարշավը տապալելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930