Բաժիններ՝

«Ռուսաստանը դա արել է 21 տարի առաջ». Նարիշկինը՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Պետդուման 21 տարի առաջ է Ցեղասպանություն որակել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Դուք հիշում եք, որ Պետդուման բավական վաղ, իսկ ավելի ճշգրիտ՝ 1995թ. ընդունել է համապատասխան վճիռ»,- ասել է Նարիշկինը լրագրողներին՝ ի պատասխան նրանց հարցին, որոնք խնդրել էին վերջինիս մեկնաբանել Բունդեսթագի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներն անցած շաբաթ ընդունեցին բանաձև, որը 1915թ. հայերի դեմ գործած հանցագործությունները բնորոշում է որպես ցեղասպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս