
էկվադորում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

Էկվադորի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Դրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Մուիսնե քաղաքից 26 կմ արևմուտք:
Տեղեկություններ զոհերի կամ տուժածների մասին չկան:
Նոր երկրաշարժեր Էկվադորի մոտ տեղի են ունենում մի քանի օր անընդմեջ: Այսպես, հինգշաբթի երկրում գրանցվել էր 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ ուրբաթ օրը՝ 4,0-5,2 մագնիտուդ ուժգնությամբ: