ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է տրամադրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:
Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.
– թռիչքային քարտեզներ;
– օդաչուի պլանշետը;
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ձայներիզներով;
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծությանհամաձայն՝ պարզ է դարձել, որ
- 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցվածՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանիցիրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր»օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;
- Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայումեն, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;
- Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետներըկրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ;
- Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմականավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքիհնարավոր ուղղությունը;
- Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ;
- Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձինթռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:
Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:
ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:
Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից: