Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918-ին: «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց ՝ անհավանական իրարանցում առաջացնելով: Միայն վարձույթում այն հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ:
Որևէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
«Ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր պայման է խաղաղության, բարգավաճման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Դա կկանխորոշի ոչ միայն անհատների, հասարակությունների ու երկրների, այլև ամբողջ աշխարհի հաջողությունը: Այս հարցում Հայաստանը պետք է իր վրա վերցնի առաջնորդությունը կամ միանա մյուս երկրներին, ովքեր անցել են ցեղասպանության միջով: Մենք պետք է օգտվենք հենց մեր` ցեղասպանության հետևանքով տուժածների հնարավորությունից` ստեղծելու աշխարհում առաջին ցեղասպանական կրթական ծրագիրը ողջ աշխարհի համար»:
«Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:
… Հայոց աշխարհից սկիզբ առած շարասյուներով տեղահանվածների թիվն անցնում էր հազարներից, սակայն Հալեպի մոտակայք հասածների ողջ մնացածների թիվն այլևս տասնյակներից չէր անցնում. նրանք իրենց հետևում թողել էին գարշահոտով պարուրված, ուռած և սևացած դիակներով ծածկված ամբողջ դաշտեր ու լեռներ: Մերկ, բռնաբարված, կողոպտված ու թալանված կուտակվում էին նրանք այստեղ ու այնտեղ, իրար վրա կամ մեջքմեջքի իրար կապված՝ նետվում էին Եփրատի ալիքների մեջ՝ ձկներին կեր դառնալու:
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
«ՊՍԺ»-ն պարտության մատնեց «Լիլին» Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչում (2:1):
Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները:
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ներկա է գտնվել իր կյանքի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսին: Լրագրողները բաց չեն թողել առիթը՝ լեգենդար ֆուտբոլիստին հարցնելու՝ սիրելի և աշխարհի լավագույն ակումբների մասին:
Ավստրալիայի հայ համայնքի ապրիլի 24-ի երեկոյան կազմակերպելիք միջոցառման հիմնական զեկուցողը կլինի ավստրալացի հայտնի ռազմական պատմաբան, «Հայաստան, Ավստրալիա և Մեծ Պատերազմը» գրքի համահեղինակ պրոֆեսոր Փիթեր Սթենլին:
Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:
«Կիրակի «Լեսթերին» սպասվում է ակումբի պատմության ամենակարևոր հանդիպումը: Դա կտա այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք «Լեսթերն» ունի բավարար տոկունություն և արագություն, որպեսզի թույլ չտա «Տոտենհեմին» չեմպիոնական մրցավազքում հասնել իրեն:
«Թուրքական իշխանությունն էլ պաշտոնական կեղծիք էր ներկայացնում` ասելով, թե եղել է պատերազմ, որի ժամանակ հայերն են սպանել իրենց: Հետո աում էին` քրդերն են հայերին սպանել, քրդերն էլ ասում էին մեզ ու հայերին սպանել են թուրքերը: Այս կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է հարյուր տարի հետո ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջութ յունն ունեցել են միայն մի քանի երկրներ:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին 168.am-ը հրատարակում է պատմական նշանակության բացառիկ արժեքավոր նամակների ընտրանի՝ գրված հայ ժողովրդի համար եղերական ջարդի տարիներին՝ ականատեսների, Ցեղասպանության մասնակիցների, վերապրածների, հայտնի քաղաքական գործիչների կողմից, թվագրված 1914-19թթ.:
«Time» պարբերականը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որը կազմված է 100 հոգուց:
Սուարեսը հանդիպել է «Բարսելոնայի» փոքրիկ երկրպագուհու հետ, ով ունի նյութափոխանակության խանգարումներ, որն առավել հայտնի է Ֆելլինգի հիվանդություն անվանմամբ:
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին:
«Սա 100 տարի առաջ է տեղի ունեցել, բայց ճանաչումն այսօր կարևոր է հայերի համար ու այլ մարդկանց համար որպես մարդկային ողբերգություն: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի դիրքորոշումը պետք է լինի իրողության ընդունումը, որ հայերի ու այլ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել 20-րդ դարասկզբին: Քանի որ Հայոց ցեղասպանության տարիներին սպանվել են նաև եզդիներ»,-հավելեց եզդի հասարակական գործիքը:
«Փաստահավաք գործունեությամբ և այդ գործընթացի կազմակերպմամբ զբաղվում են իրավապահ մարմինները, որովհետև այնտեղ դիակների զննության, ապացուցողական բազան քրեական գործերի շրջանակում իրենք են անում: Այժմ փաստաթղթերը ձևավորելու փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով միջազգային տրիբունալ դիմելու գործընթացը ո՞ր փուլում է:
Ցավոք, շատերի մոտ ժամանակի ընթացքում հոդերի հետ կապված խնդիրներ են ի հայտ են գալիս: Որոշ մարդիկ այս խնդրին առերեսվում են խոր ծերության ժամանակ, ոմանք՝ նույնիսկ երիտասարդ տարիքում: Եվ պատճառները կարող են շատ տարբեր լինել: takprosto կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից և վերականգնել հոդերը:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կոչ է արել ողջ աշխարհի ժողովուրդներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մինչև օրս 26 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչել են այս իրադարձությունները որպես ցեղասպանություն: Համաշխարհային պատմության մեջ նման նշանակալի ողբերգության համար սա շատ փոքր ու հիասթափեցնող թիվ է:
Կրկին սենսացիավազք ու կրկին ապատեղակատվություն: Ես չեմ հաստատել որ ինտենսիվ հրետակոծություն է:
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը նորմալ, հզոր պետության կառուցումն է, որը դասեր քաղած կլինի պատմությունից ու վերջապես կկարողանա տարբերել դաշնակցին՝ թշնամուց, ու բարեկամին՝ օգտագործողից:
Ապրիլի 23-ին`ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:
Շաբասի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին անպատիժ է մնացել, ինչը հետագայում ունեցել է իր բացասական հետևանքները:
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս պահին իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ: