Բաժիններ՝

«Մեկ ժամվա ընթացքում սպանում են 312 տղամարդու…». ԻՊ-ի գերությունից փրկված եզդի կինը մանրամասներ է ներկայացրել Իրաքում եզդիների նկատմամբ վայրագություններից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից փրկված եզդի Նադիա Մուրադը ցեղասպանության ակնառու օրինակ է համարում Իրաքում եզդիների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների նկատմամբ ԻՊ-ի գործողությունները: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում Նադիա Մուրադը մանրամասներ ներկայացրեց Իրաքի եզդիաբնակ Շինգալ քաղաքի վրա ԻՊ-ի հարձակումից ու գրոհայ ինների իրականացրած վայրագություններից: «Իսլամական պետություն»-ն անակնկալ հարձակում գործեց Իրաքի եզդիաբնակ Շինգալ քաղաքի վրա: Այդ հարձակման ընթացքում նրանք ստրկության նպատակով գերեվարեցին 6000 եզդի կանանց և անչափահաս աղջիկների: Ես այդ 6000-ից մեկն էի: «Իսլամական պետություն»-ը մեր առջև պայման էր դրել՝ ընդունել իսլամ կամ մահանալ: Սա ցեղասպանության ակնառու օրինակ է»,- նշեց նա:

Նադիա Մուրադը շեշտում է, որ ԻՊ-ի հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել, հազարավոր կանայք և աղջիկներ ստրկության մեջ են, իսկ 1000 եզդի երեխաների նախապատրաստում են հետագայում ԻՊ-ին անդամագրելու համար: «Իսլամական պետություն»-ը պատերազական հանցագործություններ է գործում քրիստոնյաների, շիա մուսուլմանների, եզդիների նկատմամբ: Նրանք ցանկանում են վերացնել եզդի ժողովրդին երկրագնդի վրայից: Այսօր ես Հայաստանում եմ: Միլիոնավոր հայեր ցեղասպանության հետևանքով կորցրել են իրենց կյանքը, սակայն ցավը դեռ մնում է, իսկ մեկ դար հետո ցեղա սպանությունը շարունակվում է Սիրիայի և Իրաքի եզդիների դեմ, ինչը հիասթափություն է առաջացնում»,- եզրափակեց Նադիա Մուրադը:

Նադիա Մուրադ Բասեե Տահան մարդու իրավունքների եզդի պաշտպան է: Նա առևանգվել է ԻՊ-ի կողմից՝ հազարավոր այլ աղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014թ. օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել էր ԻՊ-ի իշխանության տակ: Նա ճամփորդել է աշխարհով մեկ՝ եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով: 2014թ. օգոստոսի 15-ին, իր քաղաքին տիրած գրոհայինները հրամայում են բոլորին գնալ քաղաքի ծայրամասային դպրոց: Զինյալներն առանձնացնում են տղամարդկանց և կանանց, իսկ Նադիայի և որոշ այլ կանանց տեղափոխում շենքի երրորդ հարկ: Դրանից հետո, մեկ ժամվա ընթացքում նրանք սպանում են 312 տղամարդու՝ ներառյալ Նադիայի վեց եղբայրները: Նադիան այս ամենի ականատեսն է դառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս