Թուրքիայի ԱԳՆ արձագանքը՝ Օբամայի ուղերձին
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արած հայտարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ ԱՄՆ նախագահի` պաշտոնավարության շրջանում Հայոց ցեղասպանության մասին արած վերջին հայտարարությունն անվանել է որպես «պատմության միակողմանի մեկնաբանում»:
Թուրքական կողմին մասնավորապես անհանգստացրել է այն, որ Օբաման իր ելույթում օգտագործել է հայերեն «Մեծ եղեռն» եզրույթը: «Մինչ օրս պատմության ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները քաղաքականության գործիք դարձնելու ջանքերը որևէ մեկին օգուտ չեն տվել», – ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարությունը հորդորել է Միացյալ Նահանգների կառավարությանը «պատմական փաստերին գնահատականներ տալ` հիմնվելով արդար հիշողության վրա` հաշվի առնելով բոլոր կողմերի ցավերն ու ցուցաբերելով օբյեկտիվ, խելամիտ և կառուցողական մոտեցում»:
«Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին: Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցա ծի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը: Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին»,- նշել էր Օբաման իր ուղերձում: