Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի ռեժիմի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում խնդիրը:
Օրերս նոր թափ ստացած մադրիդյան սկզբունքների, այդ թվում տարածքների զիջման թեման լուրջ քննարկման առարկա է նաեւ Արցախում։ Այդ մասին խոսվել է նաեւ Ազգային ժողովի նիստում։
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն կարող է դառնալ Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել սոցցանցերի օգտատերերին չտարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագիծը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Ռազմական փոխօգնությունը վաղուց կա, առաջին իսկ օրվանից: Փոխօգնության պայմանագիրն ուղղակի այդ փաստը, այսպես ասած, հրապարակայնացնելու խնդիր է լուծելու, ոչ թե պայմանագիր չկա, օգնություն չի կատավում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ ուշանում Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
«Ուեմբլիում» տեղի ունեցած Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Էվերթոնը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»` 1:2 հաշվով:
Իհարկե, ես երջանիկ եմ, քանի որ նրանց անհաջողություններն օգուտ են բերում մեզ: Բայց ոչ մեկին չեմ մաղթում անհաջողություն:
Մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։
Sport Mediaset-ը հայտնում է, որ իտալական ակումբի ղեկավար կազմը քննարկում է 3 հավանական մարզչի տարբերակ՝ Մարչելո Լիպի, Պաուլո Սոուզայ («Ֆիորենտինա») և Վինչենցո Մոնտելայի («Սամպդորիա»):
Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր ցույց տվեց:
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և մի շարք ֆրանսիացի քաղաքական ու հասարակական գործիչներ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ելույթ է ունեցել Օ-դը-Սենից ընտրվ ած սենատոր Էրվե Մարսելը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի կարևոր դերն ակումբի համար:
Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
Քչերին է հայտնի, որ այս օրերին զոհված զինվորների հիշատակին պարբերաբար հնչող «Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգը գրվել է 1990-ականներին՝ Արցախյան գոյամարտի թեժ տարիներին՝ հենց խրամատում:
«Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկրների կառավարությունները պատասխանատվություն են ստանձնում և ներողություն են խնդրում անցյալում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Շատ պարադոքսալ ու տարօրինակ է, որ Թուրքիան դեռ պնդում է այն փաստարկը, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել»:
ԱՄՆ հանրապետական սենատոր, Իլինոյսը ներկայացնող Մարք Քըրքը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությամբ սենատորը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական ձեռագրով վայրագությունների, խաղաղ բնակչության վրա իրականացված ոճրագործությունների՝ մատնանշելով ագրեսոր Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին իրականացված հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Թալիշում, Մարտակերտում, Մարտունիում, Մատաղիսում:
Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հրապարակել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի տրամադրած տեղեկատվությունը, ըստ որի՝ պաշտոնական Թեհրանն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրել, որտեղից նա կկարողանա ղեկավարել ռազմական օպերացիան զինված ընդդիմության դեմ:
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիթ Դե Խեայի մասին կարծիքով:
«Ես հրապարակեցի իմ օրագիրը որպես անցյալի պատմություն, բայց դա նաև մեր ներկան է: Այն կոնֆլիկտը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է: Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու150 հազար հայեր են ապրում Ղարաբաղում, ովքեր էթնիկ առումով թիրախ են Ադրբեջանի կողմից ամեն օր»,- եզրափակեց Աննա Աստվածատրյանը:
Ապրիլի 23-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաների մեջ կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է օգնություն:
«Սիրիայի կաթոլիկների արքեպիսկոպոսն ինձ ասել է, որ այդ համայնքը կարելի է վերացած համարել, քանի որ մինչ սիրկական ճգնաժամը Սիրիայի տարածքում 50 հազար կաթոլիկ է ապրել, իսկ ներկա պահին մի մասը փախել է Սիրիայից կամ սպանվել»,- եզրափակեց Ջոյդեն-Ֆորջին:
«Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպում է կենտրոնի վարպետների ստեղծած հայկական ավանդական հագուստները՝ տարազները կրող հայ աղջիկների ու տղաների երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի նշան ազգային վերածննդի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների եւ տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ:
Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի, որոնք հայ ժողովրդի կորստյան, դիմադրության և վերածննդի տարիներ էին, ինչպես նաև շարունակվող ժխտողականության տարիներ: «1.5 միլիոն գումարած մեկ: Սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց իրենց բողոքն արտահայտելու ատելության մթնոլորտին զոհ դարձած Հրանտ Դինքի մահվան դեմ:
«Շատ կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանում և ընդհանրապես, եվրոպական հասարակության մեջ տեղյակ լինեն իրական դեպքերին, դրանց պատճառներին ու դրդապատճառներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և գնահատելի համարել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի նախաձեռնությունը՝ այս օրերին այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման կավարտվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: