Կասիլիասը կարող է խաղալ MLS-ում
                                    Լինո Դիկուոլոն՝ MLS-ի փոխնախագահը, նշել է, որ շատ ակումբներ հետաքրքրված են «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասի ծառայություններով:
Առաջարկները բավականին գրավիչ են, և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Կասիլիասը կարող է տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
Դիկուոլան հայտնել է, որ բանակցություններն իսպանացու հետ սկսվել են, սակայն նա դեռ պայմանագիր ունի պորտուգալական ակումբի հետ և չի տվել վերջնական համաձայնությունը:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    